Թբիլիսիում հանրահավաքից հետո գրեթե 40 մարդ է հայտնվել հիվանդանոցներում: Նրանց թվում լուրջ վնասվածքներով ոստիկաններ են: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Միխայիլ Սարջվելաձեն:
«Այս պահի դրությամբ անցած գիշերվա ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել 37 մարդ։ Նրանցից 24-ը ցուցարարներ են, 12-ը ՝ ոստիկաններ։ Ոստիկանները ստացել են լուրջ վնասվածքները, նրանք ավելի շատ վնասվածքներ ունեն, քան քաղաքացիները»,- ասել է նա՝ հավելելով, որ ոստիկանության աշխատակիցների վրա, ի թիվս այլ բաների, ծանր մետաղական առարկաներ են նետել։