Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջին 2,5 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև։
Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Գերմանիայի կառավարության ղեկավարը կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ։ Շոլցը գնացքով ժամանել է Կիև։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ դեկտեմբերին Բեռլինը Ուկրաինային 650 միլիոն եվրոյի զենք կմատակարարի։