News Image

Ուկրաինական դրոնները թմրանյութ են տեղափոխել Իսպանիա

Իսպանիայի ազգային ոստիկանությունը, համագործակցելով ուկրաինացի և լեհ իրավապահների հետ, ոչնչացրել է հանցավոր կազմակերպություն, որը ներգրավված էր հաշիշի մաքսանենգության մեջ։ Կազմակերպությունը, օգտագործելով անօդաչու սարքեր, Մարոկկոյից Ալխեսիրաս թմրանյութ է տեղափոխել։

Դրոնները Ուկրաինայից մատակարարվել են ավտոմեքենայով։ Սրանք ինքնուրույն աշխատող անօդաչու թռչող սարքեր են, որոնք կարող են միաժամանակ տեղափոխել մոտ 10 կգ հաշիշ ավելի քան 50 կմ հեռավորության վրա:

Ըստ իրավապահ մարմինների, ցանցը գործել է Իսպանիայում։

Share