Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցույցը ցրելու ժամանակ վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ ավելի քան 30 աշխատակից։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Հանրահավաքի մասնակիցների ապօրինի և բռնի գործողություններից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից։ Տուժածներից մի քանիսը գլխի, աչքերի և մարմնի լուրջ վնասվածքներ են ստացել։ Նրանցից 13-ին անհրաժեշտ է եղել վիրաբուժական միջամտություն»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Իրավապահ մեկ աշխատակից շարունակում է մնալ հիվանդանոցում։