ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է «աղետալի գործարք» պարտադրել Ուկրաինային՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում։ Այս մասին գրում է The Economist բրիտանական ամսագիրը։
«Ամենամեծ անհանգստությունն այն է, որ Թրամփը աղետալի գործարք կստիպի Ուկրաինային», - ասվում է հրատարակության մեջ:
Նշվում է, որ «դրամատիկ փոփոխությունները մոտ են»։ Պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանի հարձակողական գործողությունները բացահայտեցին Ուկրաինայի զինված ուժերում լուրջ թուլություններ, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել ուկրաինական կողմի ձախողմանը: