Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:05-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 33-ամյա Նաիրա Գ.-ի վարած «Dodge» մակնիշի, 23-ամյա Արման Թ.-ի վարած «Mazda» մակնիշի, 32-ամյա Վիրաբ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 31-ամյա Արթուր Ղ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
«Dodge»-ի վարորդի վարորդական իրավունքի վկայականը եղել է կասեցված, հետևաբար նա իրավունք չի ունեցել այն վարելու:
Հրատապ
- Հայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում ունեն կայուն զարգացող դինամիկա. Պապոյան
- Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայանը՝ Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը
- Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
- Դեպքը տեղի է ունեցել զինծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին
- Իրանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Արաղչի