News Image

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կծառայի ՀՀ անվտանգությանը. Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է. այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա հայտնել է, որ դեկտեմբերին զեկույցը կներկայացվի փորձաքննության՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ. «Զեկույցն, ընդհանուր առմամբ, իր հատորներով և էջերով շատ մեծ է․ միայն տեսագրությունների վերծանումները հսկայածավալ աշխատանք է, որը նույնպես ավարտված է»,- ասել է նա։

«Զեկույցը ներկայացնելուց հետո այն կծառայի մեր երկրի անվտանգությանը»,- ասել է նա՝ պնդելով․ «Ազգային ժողովի լիագումար ինստիտուտում այն հրապարակվելու է ամբողջ ծավալով»:

Share