News Image

Բայդենը վստահեցրել է, որ խաղաղ ճանապարհով իշխանությունը կփոխանցի Թրամփին

ԱՄՆ նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը վստահեցրել է, որ խաղաղ ճանապարհով իշխանությունը կփոխանցի նորընտիր նախագահ հանրապետական ​​Դոնալդ Թրամփին, որի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։

«Հունվարի 20-ին մենք կունենանք իշխանության խաղաղ փոխանցում»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդերի պարտեզում՝ երկրի նախագահական ընտրությունների արդյունքներով համաքաղաքացիներին ուղղված ուղերձով։

«Ես երեկ զանգահարել եմ նորընտիր նախագահ Թրամփին՝ շնորհավորելու նրան հաղթանակի կապակցությամբ, և վստահեցրել եմ նրան, որ ես ուղղորդում եմ իմ ողջ վարչակազմին աշխատելու նրա թիմի հետ՝ ապահովելու իշխանության խաղաղ և կանոնավոր փոխանցումը»,- հավելել է նա։

Share