Ուկրաինան և Հունգարիան անվտանգության երկկողմ համաձայնագիր չեն ստորագրել՝ Հունգարիայի՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Մեզ համար կարևոր է ԵՄ-ում Ուկրաինային և ՆԱՏՕ-ում Ուկրաինային Հունգարիայի աջակցությունը։ Փաստաթուղթը ներկայումս չի պարունակում Հունգարիայի աջակցությունն Ուկրաինային ՆԱՏՕ-ում։ Քանի որ դա այդպես չէ, ուստի փաստաթուղթը ստորագրված չէ։ Դա է խնդիրը», - ասել է Զելենսկին:
Ուկրաինան նմանատիպ պայմանագրեր է ստորագրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի որոշ այլ երկրների հետ։