News Image

Ռուսաստանին և Ուկրաինային «կեսժամյա զինադադար» պետք չէ. Պուտին

Ուկրաինայում անհրաժեշտ է ոչ թե «կեսժամյա կամ կես տարվա» զինադադար, այլ իրավիճակի երկարաժամկետ հանգուցալուծման պայմաններ։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Валдай» միջազգային քննարկման ակումբի հանդիպմանը։

«Մենք հաստատակամ ենք պայմաններ ստեղծելու երկարաժամկետ կարգավորման համար, և որպեսզի Ուկրաինան ի վերջո դառնա անկախ ինքնիշխան պետություն»,- ասել է նա։

Երկրի ղեկավարի խոսքով՝ ռուս և ուկրաինացի ժողովուրդները շարունակում են եղբայրական մնալ՝ չնայած այսօրվա ողբերգական իրադարձություններին։

Share