Կառավարության նիստից հետո նորանշանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը անդրադարձավ պաշտոն ստանձնելու հետ կապված հարցերին։
Նախարարը նշեց, որ կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Հարցին՝ արդյոք Հայաստանում քաղաքական բանտարկյանլներ կան՝ Գալյանը բացասական պատասխանեց. «Կարծում եմ, որ բոլոր քրեական գործերը նախաձեռնվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»։