News Image

Թրամփի վարչակազմի օրոք պետք է աղոթել ԱՄՆ-ի համար․ Փելոսին չի շնորհավորել Թրամփին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին պատասխանել է նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին՝ չշնորհավորելով հանրապետականին, այլ կոչ անելով աղոթել նրա վարչակազմի օրոք երկրի հաջողությունների համար։ Հրապարակումը հայտնվել է X սոցիալական ցանցի նրա էջում։

«Միլիոնավոր ամերիկացիներ հպարտանում են Քամալա Հարիսի և Թիմ Ուոլսի կառավարմամբ և քարոզարշավով: Նրանք մեզ ոգեշնչում են, մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց և գիտենք, որ նրանք կշարունակեն լավ ուժեր մնալ մեր երկրում։ Մենք բոլորս աղոթում ենք Ամերիկայի հաջողության համար հաջորդ վարչակազմի օրոք»,- գրել է Փելոսին։

Նա հույս է հայտնել երկրում իշխանության խաղաղ փոխանցման համար՝ նշելով, որ դա ԱՄՆ-ում ժողովրդավարության հիմնաքարն է։

Փելոսին և Թրամփը պարբերաբար վիրավորանքներ էին միմյանց հասցեին հնչեցրել 2024 թվականի քարոզարշավի ընթացքում։

Share