News Image

Թրամփի թիմը քննարկում է ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագիր․ WSJ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային վարչակազմը քննարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագիր։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ պլանը ներառում է մի քանի առանցքային կետեր։ Ենթադրվում է, որ առաջնագիծը սառեցված է, և դրա երկայնքով ապառազմականացված գոտի է ստեղծվում։ Սակայն հարցը, թե ով է ապահովելու այդ գոտու անվտանգությունը, մնում է բաց։

«Մենք ամերիկացի տղամարդկանց և կանանց չենք ուղարկում Ուկրաինա խաղաղություն պահպանելու համար։ Եվ մենք դրա համար չենք վճարում: Ստիպեք դա անել լեհերին, գերմանացիներին, բրիտանացիներին և ֆրանսիացիներին»,- ասել է Թրամփի թիմի անանուն անդամը:

Share