News Image

Ղրղզստանի նախագահը Էրդողանին պարգևատրել է հանրապետության բարձրագույն պարգեւով

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին պարգևատրել է հանրապետության բարձրագույն պետական ​​պարգևով՝ Մանասի առաջին աստիճանի շքանշանով։

Շքանշանը հանդիսավոր կերպով շնորհվել է Բիշքեկում նախագահական վարչակազմի  նոր շենքում ղեկավարների հանդիպման ժամանակ։ Ջապարովի խոսքով, շքանշանը շնորհվել է Ղրղզստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների խորացման գործում Էրդողանի ունեցած մեծ ավանդի համար։

Մանասի առաջին աստիճանի շքանշանը Ղրղզստանի բարձրագույն պարգևն է։

Share