Երկաթգիծը նոր ասելիք է աշխարհին, այսինքն մենք ասում ենք՝ արևմուտքից-արևելք, արևելքից-արևմուտք, հյուսիսից-հարավ, հարավից-հյուսիս բեռնափոխադրումներ իրականացնելիս նոր ուղղություն կա, որը կարող եք օգտագործել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին ԱԺ-ում ճեպազրոյցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Հատկապես այն կոնտեքստում, որ նախկինում գործող ուղղությունները այժմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով փակ են: Մերձավոր արևելքում կա կոնֆլիկտ որը բնականաբար տրանսպորտային հաղորդակցության վրա ազդում է: Եվ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը Հայաստանի, իր հարևանների և աշխարհի համար փող աշխատելու միջոց է, նոր տրանսպորտային ուղի»,- ասաց նա: