ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
Ընդդիմադիր գործիչներն ու սառեցված սրբազանները մինչ օրս չհասկացան, որ քաղաքական իմպոտենտությունը բուժում չունի, կրում է խրոնիկ բնույթ ու բուժման նպատակով Մոսկվա մեկնելը ապարդյուն է։
Ընդդիմության դժբախտությունը կայանում է նրանում, որ իր քաղաքական իմպոտենտության բուժումը միշտ փորձում է գտնել արտերկրում ու ինչպես միշտ կանգնում է կոտրած տաշտակի առջև։
Չհասկացան, որ էս երկրի տերը Հայաստանի հանրապետության քաղաքացին է, ու նույն քաղաքացին է որոշելու երկրի ճակատագիրը, և ոչ թե օտարերկրյա ինչ-որ մի քարտուղարուհի, ում դռան տակ վիզները ծուռ «դաբռո» են մուրում։