Անգլո-սաքսոնները Եվրոպային պատրաստում են զինված հակամարտության Ռուսաստանի Դաշնության դեմ, եթե Կիևը ձախողվի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ ԱԳՆ ղեկավարի, այս պահին անգլո-սաքսոնները, ինչպես Ադոլֆ Հիտլերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եվրոպական երկրների մեծ մասին հավաքում են «նացիստական դրոշների տակ»՝ Ռուսաստանին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռեժիմի միջոցով հաղթելու հույսով. «Եվ որպես պահեստային տարբերակ, եթե Զելենսկու ռեժիմը տապալվի, նրանք մայրցամաքային Եվրոպան պատրաստում են շտապելու ինքնասպանական արկածախնդրության և ուղղակի զինված հակամարտության մեջ մտնելու Ռուսաստանի դեմ»,- ընդգծել է նա։