Դեռևս օրեր առաջ Բագրատ Գալստանյանը հայտարարեց, թե իբրև մեկնում է արտերկիր բուժզննության։ Բնականաբար անլուրջ է այն միտք է թե Հայաստանում չկան պատշաճ հիվանդանոցներ ու բժիշկներ բուժզննություն անցնելու կամ բուժվելու համար։ Հետևաբար անլուրջ էր նաև Գալստանյանի հայտարարությունը, թե իբրև մեկնում է արտերկիր բուժզննության համար։
Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ Գալստանյանը մեկնել է Մոսկվա, ինչը վերահաստատեց այն թեզը, որ Գասլստանյանը մեկնել է Մոսկվա քաղաքական հետագա հովանավորչություն ստանալու համար։ Սակայն մեզ հասած տեղեկություններով, իբրև բուժզննության համար Մոսկվա մեկնած Գալստանյանի մոտ ախտորոշվել է քաղաքական իմպոտենտություն, որի բուժումը Մոսկվան չունի։