News Image

Ողբերգություն Պերուի առաջնությունում. 35-ամյա ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածից․մանրամասներ

Պերուացի պաշտպան Խոսե Ուգո Դե լա Կրուս Մեզան մահացել է Պերուի Հուանկայո քաղաքում ֆուտբոլային հանդիպման ժամանակ՝ կայծակի հարվածից անմիջապես հետո:

Հանդիպման ժամանակ տեղատարափ անձրև է սկսվել, և երկու թիմերի խաղացողները սկսել են լքել խաղադաշտը, սակայն կայծակը հարվածել է 35-ամյա պաշտպանին։

Ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց, սակայն Դե լա Կրուս Մեզան արդեն մահացած է եղել։ Դարպասապահը և մյուս խաղացողները, ովքեր կայծակի հարվածի ժամանակ գտնվել են պաշտպանի մոտ, ստացել են լուրջ այրվածքներ։

Share