Այս տարվա COP-29 գագաթնաժողովին ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի Կլիմայի միջազգային քաղաքականության գծով նախագահի ավագ խորհրդական Ջոն Պոդեստան։ Պետքարտուղար Բլինքենը Բաքու չի մեկնի․ այս մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 31-ին։
Ամերիկյան պատվիրակության կազմում են նաև գյուղատնտեսության և էներգետիկայի քարտուղարները, որոշ փոխնախարարներ, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենիքսը։
USAID-ի գործադիր տնօրեն Սամանթա Փաուերը նույնպես բաց կթողնի Բաքվի SOP-29-ը: Ե՛վ պետքարտուղար Բլինքենը, և՛ Սամանթա Փաուերը մասնակցել են Դուբայում և Եգիպտոսում անցկացված կլիմայի վերաբերյալ նախորդ կոնֆերանսներին: