News Image

Մոտ 8000 հյուսիսկորեացի զինվորներ պատրաստ են կռվելու Ուկրաինայում․ Բլինքեն

Հյուսիսային Կորեայից մոտ 8000 զինվորներ արդեն ժամանել են ռուս-ուկրաինական սահման և պատրաստվում են «մոտ օրերս» մասնակցելու ռազմական գործողություններին։ Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը։ Նրա խոսքերը մեջբերում է AP գործակալությունը։

Բլինքենն ասել է, որ ռուս զինվորականներն ուսուցանում են Հյուսիսային Կորեայի իրենց գործընկերներին հրետանային զենքի և անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես նաև «հիմնական հետևակային գործողություններ, ներառյալ խրամատների մաքրումը, ինչը ցույց է տալիս, որ նրանք լիովին մտադիր են օգտագործել այդ ուժերը առաջնագծում»:

Share