Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Թուրքիային Ուկրաինային զենք մատակարարելու համար։ Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 1-ին հրապարակված Hurriyet թերթին տված հարցազրույցում։
«Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցել Կիևի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքական զենքն ուկրաինական զինված ուժերն օգտագործում են ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Հաշվի առնելով թուրքական ղեկավարության հայտարարությունները միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին՝ դա չի կարող տարակուսանք չառաջացնել»,- ասել է Լավրովը։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանը «բարձր է գնահատում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերը»։