Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։
Այս մասին Ազգային ժողովում բյուջե-2025-ի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը։
«Առաջնահերթությունները թվարկելիս ես դրան առանձին չանդրադարձա, դա մեր թիվ 1 առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»,— նկատեց նա։