News Image

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում՝ երկամարտի 228 կգ արդյունքով:

Պոկում վարժությունում Ամրոյանը, գլխավերևում պահելով 100 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում 128 կգ արդյունքում դարձել է փոքր ոսկե մեդալակիր:

Share