News Image

Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. Միրզոյան

Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն․  Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հիշում եք, որ երկու երկրների փորձագետներն աշխատանքներ էին տարել սահմանին գտնվող անցակետի ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ։ Հիմա այդ աշխատանքները տարվելու են Կարս-Գյումրի երկաթուղային անցման հետ կապված, ենթակառուցվածքների գնահատման ուղղությամբ»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ Թուրքիայի հետ երկխոսությունն այն մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային և այլ հաղորդակցություն, կարգավորեն իրենց հարաբերությունները։

Share