News Image

Ուկրաինան պետք է պատասխան հարված տա, եթե Հյուսիսային Կորեայի զորքերը հատեն սահմանը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է հարձակվի ի պատասխան, եթե Հյուսիսային Կորեայի զորքերը հատեն ռուս-ուկրաինական սահմանը։

«Սա ինձ անհանգստացնում է», — ասել է Բայդենը՝ մեկնաբանելով Ուկրաինայի սահմանի մոտ հյուսիսկորեական զորքերի տեղակայման հետ կապված իրավիճակը։

Հարցին, թե արդյոք Ուկրաինան պե՞տք է պատասխան տա, եթե իր սահմանը հատվի, նա նշել է. «Եթե նրանք մտնեն Ուկրաինա, այո»։

Share