Իրանը աշխարհի բոլոր երկրների մեջ ԱՄՆ-ի գլխավոր թշնամին է։ Այսպիսի հայտարարություն է արել հոկտեմբերի 7-ին երկրի փոխնախագահ, պետության ղեկավարի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը՝ CBS News-ին տված հարցազրույցում։
«Իրանի ձեռքերին ամերիկյան արյուն կա։ Եվ այն, ինչ մենք տեսանք Իսրայելի վրա միայն այս հարձակման շրջանակում՝ 200 բալիստիկ հրթիռներ, ուստի մենք պետք է այնպես անենք, որ Իրանը երբեք չհասնի միջուկային տերություն դառնալու հնարավորությանը․ սա իմ ամենաբարձր առաջնահերթություններից մեկն է», - ասաց նա:
Սակայն Հարիսը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ռազմական գործողություններ կձեռնարկի, եթե ԱՄՆ վարչակազմը ապացույցներ գտնի, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում։