Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհավորելով ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ, նշել է, որ Մինսկը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը՝ ուղղված հարաբերությունների զարգացմանը, հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Վստահ եմ, որ միասին մենք կկարողանանք բացել նոր հորիզոններ և ուրվագծել համագործակցության հեռանկարային ոլորտներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից մարտահրավերներին և կապահովեն մեր երկրների միջև բազմակողմ կապերի ընդլայնումը»,- ասել է բելառուսական պետության ղեկավարը։
Լուկաշենկոն Պուտինին մաղթել է քաջառողջություն և երկարակեցություն, երջանկություն և հաջողություններ կառավարության գործունեության մեջ՝ ի շահ ռուս ժողովրդի և Ռուսաստանի։