Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և բարիդրացիական հարաբերությունների հաստատման օգտին՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Երբ նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցմանը, այն բացասական չի թվում։ Թուրքիայի նման նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ ապահովենք խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և նրանք խաղաղ ապրեն որպես հարևաններ։ Մենք արդեն ձգտում ենք դրան և ջանքեր ենք գործադրում»,- ասել է Էրդողանը։
Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր հարցերը աստիճանաբար կլուծվեն, և Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները կհաղթահարվեն։
Էրդողանն ընդգծել է, որ երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են․«Ներկայում Ադրբեջանը նման սպասումների ու ձգտումների մեջ է»։