Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը մինչև Բաքվում COP29-ը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ԱԽ-ում «Առաջնորդություն հանուն խաղաղության» թեմայով քննարկման ժամանակ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ ինքը և իր գլխավորած կառավարությունը ձգտում են դադարեցնել հակամարտությունը և այն վերածել համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության։
«Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները մինչև Բաքվում COP29-ը՝ դրանով իսկ ստեղծելով խաղաղության գործընթացն առաջ մղելու միջավայր»,- ասել է Հայաստանի վարչապետը։