Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում ագրեսիայի ժամանակ օգտագործել միջուկային զենք, այդ թվում նաև, եթե թշնամին, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական սպառնալիք է ներկայացնում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի մշտական խորհրդակցության ժամանակ։
«Մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել միջուկային զենք ագրեսիայի դեպքում ընդդեմ Ռուսաստանի և Բելառուսի ՝ որպես միութենական պետության անդամի: Բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ այս բոլոր հարցերը համաձայնեցվել են, այդ թվում՝ եթե թշնամին, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական սպառնալիք է ներկայացնում մեր ինքնիշխանության համար»,- ասել է Պուտինը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Ռուսաստանի Դաշնությունը միշտ ձգտել է թույլ չտալ միջուկային զենքի և դրա բաղադրիչների տարածումը։