ՀՀ արդարադատությունից խույս տված, ՌԴ-ում փախստականի կարգավիճակ ստացած և այդտեղ բնակվող Միհրան Պողոսյանը կրկին հիշեցրել է իր մասին։Իրավամբ, ներկայիս ու ապագա սերունդների համար այդպես էլ անընկալելի է, թե ինչպե՞ս եղավ, որ Միհրան Պողոսյանը, լինելով պետական չինովնիկ, դարձավ պետությունից հարուստ մեկը, անթիվ-անհամար բիզնեսների տեր։ Այդ ինչպե՞ս, քանի՞ տոննա հալալ քրտինք թափելու, քանի՞ լիտր արյուն (իր արյունը) ծախելու, քանի՞ քար քամելու արդյունքում, այն էլ մի երկրում, որն իբրև թե պայքարում էր կոռուպցիայի ու հովանավորչության դեմ՝ բացառությամբ, իհարկե, որոշ ազդեցիկ քեռիների ու հոպարների ամբարտավան զարմիկների։
Պողոսյանի դեպքն առանձնահատուկ է նրանով, որ վերջինս հաթաթաների արանքում մեկումեջ էլ խոսում է տղամարդկությունից և այլ վեհ-վեհ բաներից՝ չհաշված հայրենասիրությունն ու հայրենիքի՝ ժամ առաջ փրկությունը։ Տղամարդկության մասին