News Image

Բաքուն Ֆրանսիային մեղադրել է տարածաշրջանում «ապակառուցողական գործունեության» համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին՝  նրա վրա ճնշումների և Ադրբեջանի տարածքային հավակնությունների ֆոնին»: Բաքուն Ֆրանսիային մեղադրել է տարածաշրջանում «ապակառուցողական գործունեության» համար։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ անընդունելի է, որ Երևանը «ռևանշիզմի նախապատրաստող» և այս երկրի լայնածավալ զինում իրականացնող Ֆրանսիան ադրբեջանական կողմին մեղադրի ճնշման համար։ Նա հավելել է, որ ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել «ապակառուցողական գործունեությունը» տարածաշրջանում։

Share