News Image

Բաքու է ժամանել Բելառուսի Գլխավոր շտաբի պետը

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Բաքու է ժամանել Բելառուսի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալգեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն՝ մասնակցելու Ադրբեջանի պաշտպանության միջազգային ADEX ցուցահանդեսի 5-րդ տարեդարձին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

 

Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ՝ Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմական համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները քննարկելու նպատակով։

Share