Թուրքիայի Բուրսա քաղաքում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով երկու օդաչու է զոհվել։
Ըստ Habertürk-ի՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ժամանակով 08:10-ին «Ենիշեհիր» օդանավակայանում։
Դեպքի վայր են ժամանել բժշկական և փրկարարական խմբեր։ Ինքնաթիռը պատկանել է մասնավոր ավիացիոն դպրոցներից մեկին։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։