News Image

Կառավարության շենքը գրшվելու հրահանգ կա Ռուսաստանից․ մանրամասներ

Մենք ինֆորմացիա ենք ստացել, որ Մոսկվան ցուցումներ է տվել ՀՀ-ի բոլոր պրոռուսական ակտիվիստներին՝ կապված ընդդիմության սեպտեմբերյան միտինգների հետ (հոլովակում կան կադրեր Բագրատ Գալստանյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլոց ֆոտոներով)։ Ցուցումներում նշվում է այն մասին, որ ՀՀ իշխանությունը լիակատար կերպով ենթարկվում է Թուրքիային։ Հատկանշական է, որ ՌԴ-ն ՀՀ-ին մեղադրում է դեպի Արևմուտք ձգտելու մեջ, սակայն հորդորում է ընդդիմությանը ազդարարել Թուրքիայի մասին։ Կան նաև տվյալներ ռուսական կամավորական «Արբատ» ստորաբաժանման մասին։ Հաղորդվում է այն մասին, որ սույն խմբավորման մարտիկները պետք է Երևան ժամանեն՝ ներգրավվելու ընդդիմության հանրահավաքներում և անհրաժեշտության  դեպքում գրոհելու կառավարչական հաստատությունները՝ Կառավարության և ԱԺ շենքերը։   

Civic.am

Share