Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ համագործակցելու հանրապետության պատրաստակամության մասին։
«Մենք ոչ մեկին չենք վիրավորում, մենք պատրաստ ենք համագործակցել Ուկրաինայի հետ նույն սկզբունքներով, ինչ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի հետ հանդիպման ժամանակ։
Բելառուսի ղեկավարը նաև նշել է, որ երկիրը երկար ժամանակ համագործակցում է ԴԺՀ-ի հետ. այդ համագործակցությունը շարունակվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ տարածաշրջանը Ուկրաինայի մաս էր: