Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին, Ռուսաստանը աշխատում է բոլոր կողմերի հետ, որպեսզի դա տեղի չունենա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուսաստան-Ծոցի համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության նիստում։
«Միջազգային հանրության անկարողությունը՝ դադարեցնել մարտերը Գազայի հատվածում և դադարեցնել նրա բնակիչների զանգվածային մահը, հանգեցրել է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացման ամբողջ տարածաշրջանում՝ Լիբանանի և Իսրայելի սահմանից մինչև Կարմիր ծով: «Միաժամանակ Իսրայելի ու Լիբանանի առճակատումը նոր վտանգավոր մակարդակի է հասել։ Մերձավոր Արևելքը կրկին հայտնվել է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին։ Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- նշել է նախարարը։