Իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիր․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք պատրաստ ենք օր առաջ, րոպե առաջ սկսել ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը՝ մեզ բոլորիս հայտնի խաղաղության խաչմերուկ հայեցակարգում ներկայացված սկզբունքների շրջանակներում»,- ասաց նա։