ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
Ղարաբաղը մատաղ անելուց հետո ընդդիմության նպատակը դարձել է ղարաբաղցիներին իշխանափոխության մատերիալ սարքելը՝ ձևացնելով, թե իբրև մտահոգ են վերջիններիս խնդիրներով։
ԱԺ-ում իբրև արցախցիների իրավունքների համար պայքարող դաշնակները նույն դաշնակներն են, ովքեր ողջունում էին ԼՂ-ում հեղաշրջումը, ինչից օրեր անց տեղի ունեցավ սկուտեղի վրա ԼՂ հանձնումը ու հայաթափումը։
Նույն դաշնակների ու նրանց պարագլխի կողմից պարզապես փորձ է արվում ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հույզերի վրա խաղալով բողոքի ալիք ձևավորել, նպատակը՝ իշխանափոխություն։