Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Արմենուհի Ղազարյանը երդվեց և ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Նա ԱԺ-ում փոխարինելու է մանդատը վայր դրած Գուրգեն Արսենյանին:
Ազգային ժողովի 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի առաջին նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 21 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին: