Սիրիացի բժիշկները SANA գործակալությանը հայտնել են, որ հինգ խաղաղ բնակիչ զոհվել, 19-ը վիրավորվել է Համա նահանգում թիրախների վրա ավիահարվածների հետևանքով։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իսրայելը հարձակումն իրականացրել է Լիբանանի օդային տարածքից, գրում է kommersant.ru-ն:
Հարձակման է ենթարկվել երկրի կենտրոնական հատվածը։ Սիրիայի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը։ Իսրայելը չի մեկնաբանել հարվածը։
Իսրայելը վերջին ամիսներին բազմիցս հարվածներ է հասցրել Սիրիայում: Ապրիլին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան անդամներ: Հունիսին հարվածից զոհվել էր 12 մարդ։ Հուլիսին Սիրիայի նախագահի մերձավոր գործարար Բարաա Քաթերջին սպանվել էր հարձակման հետևանքով։
Հրատապ
- Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
- «Կրթվելը նորաձև է» շարժման առաջին փուլն այսպիսով կարող ենք հաջողությամբ փակել և թևակոխել երկրորդ փուլ. Հակոբյան
- Երևանում օգոստոսի 1-ից տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կշարունակի գործել 3 վճարման տարբերակով
- Շանը մեքենայից կապած 62-ամյա տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն
- Անպաշտպան կենդանուն տանջելն ինչպե՞ս կարող է ձեզ հաճույք պատճառել. Հակոբյան
