Ադրբեջանի Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը ստուգել են Հայաստանի հետ պայմանական սահմանի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստությունը։
Երկրի ՊՆ-ից հայտնել են՝ հաղորդվել է, որ ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն և շարունակական ծառայություն է իրականացվել առօրյայի կանոններին համապատասխան։
Հանդիպելով մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ՝ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել զինծառայողների մարտական և հոգեբանական պատրաստվածությունը։
Հասանովը համապատասխան անձանց առջև դրել է կոնկրետ խնդիրներ՝ ծառայողական և մարտական գործողություններն ավելի լավ կազմակերպելու և զգոնությունը բարձրացնելու համար։