News Image

«Խաղաղության պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է.

«Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում, և այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80%-ն արդեն համաձայնեցված է։ Մենք արդեն հասել ենք սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Այո, դա փոքր քայլ է, բայց քայլ է՝ ճիշտ ուղղությամբ։ Սահմանազատվել է 13 կմ-ոց սահմանը: Հայաստանի հետ մեր սահմանը 1000 կմ է, բայց սա քայլ է ճիշտ ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղ բանակցությունների հետ կապված նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում 17 հոդվածից 13-ը լիարժեք համաձայնեցված է, նաև՝ վերնագիրը, նախաբանը։   

Share