Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Հռոմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատման օգտին.
«Իտալիայի վարչապետը վերահաստատել է Հռոմի հավատարմությունը Կովկասյան տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը և աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ կայուն խաղաղության հասնելու նպատակով»,- հայտնել է Իտալիայի վարչապետի մամուլի ծառայությունը։
Մելոնին նաև նշել է ԵՄ-Ադրբեջան համագործակցության կարևորությունը։