News Image

Ավելի քան 80 պատգամավորներ ընդունել են Մակրոնին իմփիչմենթի ենթարկելու բանաձեւ

«Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան դաշինքի 81 պատգամավորներ բանաձեւ են ընդունել՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը, հայտնում է Franceinfo-ն։

Իմփիչմենթի ընթացակարգը նախաձեռնել է Ժան-Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիան» ծայրահեղ ձախ կուսակցությունը՝ երկրի Սահմանադրության 68-րդ հոդվածով։ Պատճառը Լյուսի Կաստետին վարչապետ նշանակելուց Մակրոնի մերժումն էր։

«Հուլիսի 7-ի ընտրություններում հաղթած կոալիցիայից վարչապետ նշանակելուց նախագահ Էմանուել Մակրոնի մերժումից հետո բանաձեւի հեղինակները ցանկանում են, որ խորհրդարանը իմփիչմենթի գործընթաց սկսի նախագահի դեմ»,- ասվում է բանաձեւում։ Նրանք ֆրանսիացի առաջնորդի գործողությունները գնահատեցին որպես «բռնի հեղաշրջում, որը աննախադեպ էր Ֆրանսիայի Հանրապետության պատմության մեջ 1877 թվականից ի վեր»:

Share