News Image

Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։  Ավելի վաղ BRICS-ին անդամակցության հայտ էին ներկայացրել Թուրքիան և Ադրբեջանը։

BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34%-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7%-ը։

Share