News Image

Կուլեբան հրաժարական է տվել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը․ 

«Գերագույն ռադան հրաժարականի դիմում է ստացել արտաքին գործերի նախարար Կուլեբայից»,-հայտնել է նա՝ հավելելով, որ դիմումը կքննարկվի առաջիկա լիագումար նիստերից մեկում։

Share