News Image

Պոլտավայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը․ Զելենսկի

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Պոլտավայի ուսումնական հաստատություններից մեկին։ Նշվում է, որ ավերվել է հաստատության շենքերից մեկը, մարդիկ հայտնվել են փլատակներում։

Փրկարարներին և բժիշկներին հաջողվել է փրկել 25 մարդու, որոնցից 11-ը դուրս են բերվել փլատակներից:

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Պոլտավայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են ուսումնական հաստատության և հարևան հիվանդանոցի տարածքին։

«Ես հանձնարարել եմ ամբողջական և օպերատիվ հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի բոլոր հանգամանքների վերաբերյալ»,- նշել է Զելենսկին։

Share