News Image

Թուրքիան պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար․ Bloomberg

Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես հայտ են ներկայացրել BRICS-ին միանալու համար, հայտնում է Bloomberg-ը։ Այս որոշումն ուղղված է միջազգային ասպարեզում երկրի ազդեցության ամրապնդմանը և զարգացող երկրների հետ կապերի ընդլայնմանը։

BRICS-ի ընդլայնման հարցը կարող է քննարկվել առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։

Այսօր Ինդոնեզիան ևս հրավիրվել է BRICS-ի գագաթնաժողովին, սակայն հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով է երկիրը մասնակցելու միջոցառմանը։

Share